Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվածը Վահե Մանասերյանն է. ևս ութ զինծառայող վիրավոր է
10/12/2021 18:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում