Ուկրաինան գաղտնի է պահում Bayraktar-ի և Javelin-ի կիրառումը Դոնբասում

Ուկրաինան գաղտնի է պահում Bayraktar-ի և Javelin-ի կիրառումը Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն գաղտնի է պահում Bayraktar հարվածային անօդաչու սարքերի և Javelin հրթիռային համակարգերի կիրառումը Դոնբասում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Տեղեկությունը, որ ռազմական օպերացիայի իրականացման գոտում միացյալ ուժերի կողմից օգտագործվել են Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ և Javelin հակատանկային հրթիռներ, ծառայողական բնույթի են, ունեն ինֆորմացիոն սահմանափակ հասանելիություն և ենթակա չեն հրապարակման»,-ասված է ԳՇ հայտարարության մեջ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում Bayraktar հարվածային անօդաչուներ առաջին անգամ օգտագործել է հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին պարզ դարձավ, որ ամերիկյան զինվորականները Ուկրաինային են փոխանցել 30 հատ Javelin համակարգեր 180 հրթիռներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում