Դեկտեմբերի 17-ին և 18-ին սպասվում են տեղումներ
14/12/2021 13:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում է անձրև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում