11.1 C
Yerevan

Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան, նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում». Ալիև

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի համանմանությամբ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

««Զանգեզուրի միջանցք»-ի բացման մասին դրույթը նախատեսված է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ: Այսպիսով, այն Հայաստանի համար պարտադիր դրույթ է»,- ասել է նա:

Ալիևի պնդմամբ` եռակողմ հայտարարություններում բացահայտ կերպով խոսվում է այն մասին, որ Ադրբեջանն ապահովում է դեպի Լաչինի միջանցք հասանելիությունն ու անվտանգությունը, նույն կերպ «Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի անարգել մուտք» դեպի «Զանգեզուրի միջանցք»:

«Այսօրվա դրությամբ Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան, նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»: Եթե Հայաստանը պնդի, որ պետք է մաքսակետեր դրվեն` «Զանգեզուրի միջանցքով» բեռների ու ուղևորափոխադրման վերահսկման համար, ապա մենք նույն պահանջը կներկայացնենք Լաչինի միջանցքի դեպքում: Դա տրամաբանական է»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ «միջանցքային տրամաբանությամբ» որևէ հարց չի քննարկվում և չի բանակցվում:

spot_imgspot_img