Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է այսօր ձերբակալված Մամիկոն Ասլանյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։

Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»,-գրել է Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում