Անցկացվել են ТОС-1А ծանր հրատենային համակարգերի կիրառմամբ վարժանքներ

Անցկացվել են ТОС-1А ծանր հրատենային համակարգերի կիրառմամբ վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:

Ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 1․5 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում