Իրանի ԱԳՆ հայտարարում է, թե փաստեր ունի սիրիացի ապստամբների` քիմիական զենք օգտագործելու մասին
24/08/2013 19:24
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե փաստեր ունի այն մասին, որ սիրիացի ապստամբները քիմիական զենք են օգտագործել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:
«Մենք շատ անհանգստացած ենք Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկատվությամբ և դատապարտում ենք դա: Գոյություն ունեն փաստեր, որ քիմիական զենքը կիրառել են ահաբեկչական խմբավորումները»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Արակչին:
Սիրիական ընդդիմադիրները հայտարարել էին, թե իշխանական ուժերը իրենց դեմ քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում: Նրանց տվյալներով 1300 մարդ է զոհվել քիմիական զենքի կիրառման արդյունքում, սակայն Սիրիայի բանալի զինվորականները հերքում են դա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում