Աֆղանստանում կին լրագրողների 84 տոկոսը կորցրել է աշխատանքը թալիբների գալուց հետո

Աֆղանստանում կին լրագրողների 84 տոկոսը կորցրել է աշխատանքը թալիբների գալուց հետո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Աֆղանստանում զանգվածային լրատվամիջոցների կին աշխատակիցների առնվազն 84 տոկոսը երկրում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության հաստատումից հետո կորցրել է աշխատանքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության ու Աֆղանստանի անկախ լրագրողների ասոցիացիայի համատեղ զեկույցում:

« Աֆղանստանում ամռան սկզբին գրանցված 543 ԶԼՄ-ից նոյեմբերի վերջին աշխատում էր միայն 312-ը: Դա նշանակում է, որ աֆղանական ԶԼՄ-ների 43 տոկոսը երեք ամսում անհետացել է: Ավելի քան 6400 լրագրող կորցրել է աշխատանքը: Հատկապես տուժել են կանայք. ԶԼՄ-ների կին աշխատակիցների 84 տոկոսը կորցրել է աշխատանքը»,- ասվում է զեկույցում:

Աֆղանստանի 15 շրջանում չկա աշխատող անգամ մեկ կին լրագրող:

Քաբուլում նախկինում գործող 148 ԶԼՄ-ից այս պահին աշխատում են միայն 72-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում