Yerevan
18
+25°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել, ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել, ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը:

«Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվերակել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսպիսով՝ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում