13.1 C
Yerevan

Հաջորդ քայլը Հայկ Մարությանի նկատմամբ քրգործ հարուցելն է․ «Հրապարակ»

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից «տուն ճանապարհելով»՝ իշխանությունները, ըստ լուրերի, չեն բավարարվելու․ կուլիսներում խոսում են, որ հաջորդ քայլը քրեական գործ հարուցելն է, եթե պետք լինի, անգամ կկալանավորեն նրան։ Չնայած նա իր ելույթում «խնայեց» Փաշինյանին եւ շատ փաստեր չհրապարակեց` զուտ քրեական հետապնդումից խուսափելու համար:

Բայց Մարությանն այս պահին հեղափոխական իշխանության ամենառեյտինգային պաշտոնյան է, եւ Փաշինյանին լուրեր են հասել, որ նա թիմ է հավաքում` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, դրա համար էլ պաշտոնանկության գործընթացն արագացրին, որ մինչեւ հաջորդ ընտրությունները հասցնեն Մարությանին ամբողջությամբ դարձնել «սեւ», եւ նա առաջադրվելու շանս չունենա։

Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա իշխանականները վստահ են, որ դրանք չեն լինելու արտահերթ, գնալու են հերթական ընտրությունների՝ մոտ 2 տարի պաշտոնավարելու է Հրաչյա Սարգսյանը: Ի դեպ, ՔՊ-ում խոսում են, որ քաղաքապետի պաշտոնում Խաչատուր Սուքիասյանի առաջադրման թեման փակված է: Այժմ նոր թեկնածություններ են քննարկվում: Թիմում վարկածներ ունեն, որ հնարավոր է Փաշինյանի ընտրությունը կանգնի Տիգրան Ավինյանի կամ Վիկտոր Մնացականյանի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img