ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Ռուսական զորքերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին պատերազմի սպառնալիք է իր մեջ պարունակում: Այս մասին գրում է The National Interest-ը։
«Քանի որ Ուկրաինան սահմանակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, նրան կարող են օգնության հասնել ցամաքային ուժերը»,- նշված է հոդվածում
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մեծ թվով F-35 Lightning II ստելս տեսակի կործանիչներ են տեղակայել եվրոպական մայրցամաքում:
Ինչ վերաբերում է Սև ծովին, այնտեղ նույնպես կարող են ռազմական գործողություններ տեղի ունենալ ռազմածովային ուժերի միջև՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պարագայում: Ուկրաինան սահմանակցում է Սև ծովին։ Այնտեղ ԱՄՆ նավատորմը հաճախակի է գործողություններ իրականացնում և ԱՄՆ ծովային հետևակը կարող է երկճակատ հակամարտություն վարել»-ասվում է հոդվածում: