Ադրբեջանցի 2 զինվորականին որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, մարդկանց սակարկությունով չենք զբաղվում. Փաշինյան
24/12/2021 20:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Դեկտեմբերի 18-ին հայ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցիներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշմամբ ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում