Սիրիայի կառավարությունը թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձաման վայրերը
Նմանատիպ
Սիրիայի կառավարությունը համաձայնել է ՄԱԿ-ի փորձագետներին թույլատրել այցելել քիմիական զենքի կիրառման հնարավոր վայրերը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կառավարութան պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանց թույլատրվել է նաեւ մեկնել Դամասկոսի այն վայրերը, որտեղ իբր տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործման վերջին միջադեպը:
«Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի եւ ՄԱԿ-ի պատվիրակ Անջելա Կեյնի բանակցությունների ժամանակ սիրիական կողմը հաստատել է, որ պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի փորձագետների հետ’ ուսումնասիրելու սիրիական կառավարության’ իբր քիմիական զենքի կիրառումը: Բանակցությունների ավարտին ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս փորձագետների խմբին այցելել այն վայրերը, որտեղ, ինչպես պնդում են, կիրառվել է քիմիական զենք 2013 թվականի օգոստոսի 22-ին Դամասկոսի մոտ’ արեւելյան Գուտայում: Նաեւ հստակեցվել է փորձագետների այցելության գրաֆիկը- ասվում է հայտարարությունում:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում