«Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդներին կդատեն աշնանը
Նմանատիպ
Եգիպտոսում այսօր պետք է սկսեր «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգեւոր առաջնորդ Մոհամմեդ Բադիայի եւ նրա երկու տեղակալների դատավարությունը, սակայն լսումները տեղափոխվել են աշուն: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, դատական լսումները տեղափոխվել են հոկտեմբերի 29-ին: Դատավարությունը հետաձգվել է մեղադրյալների բացակայության պատճառով, ում, աղբյուրների համաձայն, դատարան չեն տարել անվտանգության նկատառումներից ելնելով: Բադիայի տեղակալներն են Ռաշադ Բայումին եւ Հայրաթ աշ-Շատերը:
Դատավարությանը նաեւ պետք է մասնակցեին «Մուսուլման եղբայրներ»-ի երեք այլ անդամներ, ովքեր մեղադրվում են բողոքի ակցիայի ժամանակ իրականացված սպանություններում:
Վեց մեղադրյալներին սպառնում է մահապատիժ:
Կիրակի պետք է կայանար նաեւ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով դատավարությունը, ով մեղադրվում է 2011-ին ցուցարարների մահվան պատճառ դարձած հանցագործությունների մեջ: Ավելի վաղ Մուբարաքի վրայից հանվել է կոռուպցիայի մեղադրանքը, իսկ չորեքշաբթի նրան ազատ են արձակել գրավի դիմաց: Այժմ նախկին նախագահը գտնվում է տնային կալանքում:
Բացի դրանից, Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը կրճատել է պարետային ժամի ամենօրյա տեւողությունը, որը մտցվել էր երկրի մեծ քաղաքներում տասը օր առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում