Հայտնի են հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները

Հայտնի են հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հայրենիք վերադարձած զինծառայողներն են`

Սարգիս Աբրահամյան Արթուրի

Արման Խաչատրյան Վաչագանի

Վահե Աղաջանյան Սասունի

Սուրեն Խաչատրյան Լյովայի

Արամ Ավետյան Արտյոմի

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել հինգ հայ զինծառայողների: Այս մասին հայտնում է Սպուտնիկ-Ադրբեջանը:

Վերադարձողները նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ԶՈւ սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում