Արցախի Հանրապետության նախագահ Սահակյանն այցելել է Շուշի քաղաք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Շուշի քաղաքում բացված <> գյուղատնտեսական ապրանքների շուկա:

Նախագահը կարեւորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ այն համարելով օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը եւ զբոսաշրջության առաջընթացին:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում