Ադրբեջանցի սահմանապահը կրակելով սպանել է երեք ծառայակիցների

Ադրբեջանցի սահմանապահը կրակելով սպանել է երեք ծառայակիցների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, Times․am: Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու) կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ` Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել ու թաքնված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում