Մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

Մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, Times․am: 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում