Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխաներ
04/01/2022 12:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, Times․am: Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում