Բաշար Ասադը հնարավոր է այցելի Ռուսաստան
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց Է տվել «Իզվեստիա» թերթին, որտեղ պատմել Է Ռուսաստան կատարելիք հնարավոր այցի, քիմիական զենքի, «Ժնեւ-2» խորհրդաժողովից իր ակնկալիքների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանը կատարում Է Սիրիայի հետ բոլոր պայմանագրերը, որոնք ստորագրվել են երկու երկրների միջեւ: «Ռուսաստանի քաղաքական աջակցությունն, ինչպես նաեւ ռազմական պարտավորագրերի հստակ կատարումը, չնայած ամերիկյան ճնշմանն, զգալիորեն բարելավել են մեր տնտեսական դրությունը»,- ընդգծել Է Սիրիայի նախագահը:
Ասադը հավելել Է, որ ուրախ կլինի այցելել Ռուսաստան կամ Վլադիմիր Պուտինին հրավիրել Դամասկոս, երբ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրադրությունը նորմալանա:
Բաշար Ասադը ժխտում Է այն շրջանում, որտեղ կենտրոնացած են խռովարարների ուժերը, Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման կապակցությամբ ապստամբների եւ մի շարք արեւմտյան ղեկավարների կողմից հնչող մեղադրանքները:
«Այն հայտարարությունները, որոնք քաղաքական գործիչներն անում են ԱՄՆ-ում, Արեւմուտքում եւ այլ երկրներում, առողջ դատողության անարգանք են եւ իրենց երկրների հասարակական կարծիքի քամահրանք,- նշել Է Ասադը:- Դա անհեթեթություն Է. նախ առաջադրվում են մեղադրանքներ, հետո միայն հավաքում են ապացույցներ»:
Բաշար Ասադը կարծում Է, որ արեւմտյան երկրների ղեկավարությունը ռազմական գործողության չի գնա Սիրիայում: «Ռազմական ներխուժման համար խոչընդոտը», Սիրիայի պետության ղեկավարի կարծիքով, մասնավորապես, «բոլորի կողմից այն բանի ըմբռնումն Է, որ Սիրիայում տեղի ունեցողը ժողովրդական հեղափոխություն չԷ եւ բարեփոխումների պահանջ չԷ: Դա ահաբեկչություն Է»:
Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սիրիայի ղեկավարությունը «Ժնեւ-2» խորհրդաժողովից ակնկալում Է, որ դրա մասնակիցները ճնշում կգործադրեն այն երկրների վրա, որոնք օժանդակում են ահաբեկիչների գործողություններին Սիրիայի տարածքում: «Կան մի շարք պետություններ, որոնք Սիրիայում բացահայտորեն պաշպանել են ահաբեկիչների գործողությունները, դրանք են Քատարը եւ Թուրքիան»,- ասել Է Ասադը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում