Ալմա-Աթայում զոհված ոստիկաններից 2-ի դին հայտնաբերել են գլխատված

Ալմա-Աթայում զոհված ոստիկաններից 2-ի դին հայտնաբերել են գլխատված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, Times․am: Ալմա-Աթայում բախումների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 13-ի։ Երկու ոստիկանի դի հայտնաբերվել է գլխատված վիճակում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Հիշեցնենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով:

Հունվարի 1-ից հանրապետությունում հեղուկ գազի գնումներն բորսայում սկսեցին իրականացվել շուկայական գներով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ Իշխանությունը բացատրեց, որ մինչ այժմ վառելիքի այս տեսակը վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով, իսկ արտադրողները վնասով են աշխատում: Սակայն վառելիքի գնի բարձրացումը հասարակական դժգոհություն առաջացրեց, հիմնականում Ակտաուում և Ժանաոզենում ցուցարարները սկսեցին պահանջել գների իջեցում։

Թեպետ ավելի ուշ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չդադարեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում