Ղազախստանում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել մարդաշատ վայրեր և մնալ հյուրանոցներում
06/01/2022 17:41

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, Times․am: Ղազախստանում կապված իրավիճակի հետ, հայտարարված է արտակարգ դրություն և պարետային ժամ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
«Ղազախստանում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները, խուսափել այցելել մարդաշատ վայրեր և մնալ հյուրանոցներում»,-ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում