Ալմա-Աթայի կենտրոնական հրապարակում ինտենսիվ հրաձգություն է

Ալմա-Աթայի կենտրոնական հրապարակում ինտենսիվ հրաձգություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Ալմաթի կենտրոնական հրապարակում ինտենսիվ հրաձգություն է սկսվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ զինվորականները զգուշացրել էին Ալմա-Աթայի կենտրոնական հրապարակում գտնվող խաղաղ բնակիչներին «մաքրման» գործողության մոտալուտ մեկնարկի մասին:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում