10.1 C
Yerevan

Ղազախստանում տեղի ունեցողի խորքում թեժ օջախներ կան, որոնք կարճ ժամանակում մարել չի հաջողվի

Նմանատիպ

Մեսսին որոշում է ընդունել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին որոշել...

Արա Հարությունյան. Արվեստի «բանվորը», որն այդպես էլ «չհասավ» Արևմտյան Հայաստան

Կոնսերվատորիայի բակում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրի ու Կոմիտասի հուշարձանի կողքով...

Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական անձանց

Այսօր ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում։

Մինչև հիմա ամբողջական առումով պարզ չէ, թե ի՞նչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյո՞ք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառների՞ց էր, թե՞ այն զուտ կայծի գործոն էր։

Եթե կա արտաքին ներգործություն, ապա ովքե՞ր են դրա մոդերատորները, որովհետև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ազդակները իրական շահագրգիռ կողմերին դեռ չեն բացահայտում։

Չնայած որոշակի պարբերականությամբ տարբեր կայքեր, տելեգրամյան ալիքներ Ղազախստանում ընթացող իրադարձությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ փոխանցում են, սակայն զարգացումները խորքային իմաստով դեռ ամբողջական պատկեր չեն տալիս։

ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը բավականին օպերատիվ էր, ինչը ցույց է տալիս, որ Ղազախստանում ստեղծված իրադրությունը կամ դրա պայթյունը, անկախ դրա դրդապատճառներից, եվրասիական տարածաշրջանում շատ ավելի ծանր հետևանքների սպառնալիք էր պարունակում։

Կրկնում եմ՝ մեծ թվով գործոններ, դերակատարներ դեռևս ամբողջությամբ ուրվագծված չեն, մեծ առումով հաշվարկված չէ նաև դրա հնարավոր ազդեցություն մեծ տարածաշրջանում, բայց ակնհայտ է, որ խորքում թեժ օջախներ կան, որոնք կարճ ժամանակում մարել չի հաջողվի»։

spot_imgspot_img