Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ միասին հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,-նշել է Կոնաշենկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում