Ղազախստանից փախած բանկիրն իրեն հռչակել է «ցույցերի առաջնորդ»
07/01/2022 15:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Ղազախական «Թուրան Ալեմ» բանկի նախկին նախագահ Մուխտար Աբլյազովն իրեն անվանել է ընդդիմության և բողոքի շարժման առաջնորդ: Այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է բանկիրը:
Նա ընդգծել է, որ ցուցարարներն Ալմաթիում ամեն օր հարցնում են իրեն, թե ինչպես գործեն: Բանկիրը հայտարարել է, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի գլխավորի «ժամանակավոր կառավարությունը»:
Աբլյազովի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում: Նրան մեղադրել են խարդախության, փաստաթղթերի կեղծման, լիազորությունների չարաշահման մեջ:
2013 թվականին Աբլյազովը ձերբակալվել է Ֆրանսիայի տարածքում: Նրա արտահանձնմանը միաժամանակ հասել են Ուկրաինան և Ռուսաստանը: Առաջնությունը տրվել է ՌԴ-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում