Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 104 մարդ

Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 104 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 104 մարդ, տուժել է 35 ոստիկան: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Տեղական իշխանությունների տվյալներով ՝ ձերբակալվել է անկարգությունների 104 մասնակից, վնասվել է 7 ոստիկանական մեքենա, 35 ոստիկան վիրավորվել է ։ Չորս մարդ գտնվում է հիվանդանոցում, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է», – հայտնում են լրատվամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում