Ղազախստանում ձերբակալվել է 4400 մարդ

Ղազախստանում ձերբակալվել է 4400 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, Times․am: Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի մի շարք շրջաններում անկարգություններին մասնակցած 4400 մարդու: Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկրի մի շարք շրջաններում իրավապահ մարմինները շարունակում են օպերատիվ միջոցառումները՝ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: Այս պահին ձերբակալվածների թիվը կազմում է 4 404 մարդ», – ասված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Ակտոբե քաղաքում և մարզի իրավապահ մարմինների աշխատակիցներն ապահովում են հասարակական կարգի պատշաճ պահպանությունն ու քաղաքացիների անվտանգությունը: Այս տարածաշրջանում իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է։ Մարզում պարետային ժամ է սահմանվել 22: 00-ից մինչև 06:00-ն: Անցած գիշեր պարետային ժամը խախտելու համար ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 22 անձ։ Բացի այդ, ձերբակալվել են 11 կազմակերպիչ և հանցագործ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում