Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայոր Սուլեյմենովը

Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայոր Սուլեյմենովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Ղազախստանի ՆԳՆ-ի՝ Ժամբիլի շրջանի վարչության պետ գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում