Պուտինն Աբխազիայի կողքին է
26/08/2013 10:42
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Աբխազիայի Հանրապետություն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ ռուսական պետության ղեկավարի հանդիպումը տեղի է ունեցել Պիցունդա քաղաքում: «Զրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը երկու պետությունների շահերի լայն սպեկտրում»,- նշել են մամուլի ծառայությունում:
Օգոստոսի 26-ին Աբխազիայում հանդիսություններ կանցկացվեն Ռուսաստանի կողմից հանրապետության անկախության ճանաչման հինգերորդ տարեդարձի առթիվ: Այդ օրը խորհրդարանի կողմից հանրապետությունում հայտարարված է ոչ աշխատաքային օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում