Ադրբեջանական զորքերը կրակ են բացում ՀՀ ինքնիշխան տարածքում մայիսի ներխուժումից հետո զբաղեցրած դիրքերից. ՄԻՊ

Ադրբեջանական զորքերը կրակ են բացում ՀՀ ինքնիշխան տարածքում մայիսի ներխուժումից հետո զբաղեցրած դիրքերից. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, Times․am: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հերթական սադրանքի կապակցությամբ։

«Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում