11.1 C
Yerevan

Գեղարքունիքի երեկվա մարտերի ընթացքում հրդեհվել է ադրբեջանական դիրքը․ տեսանյութ

Նմանատիպ

Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով

Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը...

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, Times․am: Համացանցում հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկ տեղի ունեցած կրակոցների տեսագրությունը։ Թեև Ադրբեջանը պաշտոնապես հայտնեց 1 զոհի մասին, սակայն հայ զինվորները թշնամուն ավելի մեծ վնաս են հասցրել։ Տեսանյութից լսվող ձայներից պարզ է դառնում, որ թշնամուն հակահարված է տրվել, հայ զինծառայողները խոցել են ադրբեջանական դիրքերում տեղակայված ԶՈւ պահեստներից մեկը, որի հետևանքով բռնկվել է այնտեղ պահվող ռազմամթերքը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով

Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը...

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի...