Իրաքում 47 մարդ է զոհվել
Նմանատիպ
Բաղդադում եւ Իրաքի այլ քաղաքներում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մի շարք պայթյունների զոհ է դարձել 47 մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել, հաղորդում է BBC-ին:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամենախոշոր հարձակումը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքից հյուսիս ընկած Բաակուբա քաղաքի կենտրոնում, որտեղ ականապատված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 11 մարդ:
Պայթյուններ են որոտացել նաեւ Բաղդադի մի քանի շրջաններում, ինչպես նաեւ մոտակա նահանգներում: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել մարդաշատ վայրերում կայանված ավտոմեքենաներում կամ դրված են եղել բանուկ ճանապարհներին:
Իրաքում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանաատվությունը: Վերջին ամիսներին Իրաքում բռնությունների կտրուկ աճ է արձանագրվել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ միայն հուլիսին երկրում կատարված հարձակումների հետեւանքով ավելի քան հազար մարդ է զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում