Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման օրվա առթիվ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:
2008թ. օգոստոսը դարձավ օս ժողովրդի հնագույն պատմության ողբերգական, բայց եւ միաժամանակ հերոսական էջերից մեկը: Իր լավագույն որդիների եւ դուստրերի արյան գնով հանրապետությունը կարողացավ դիմակայել արտաքին ոտնձգություններին, պաշտպանել իր ազատությունը եւ պահպանել երկրի ինքնիշխանությունը: Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը դարձավ Ձեր պետության անվտանգ գոյակցության եւ շարունակական զարգացման, ինչպես նաեւ հետագայում ագրեսիվ գործողությունների բացառման հուսալի եր աշխիք:
Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ Հարավային Օսիան դինամիկ կերպով զարգանում է, հաջողությամբ լուծում իր առջեւ ծառացած խնդիրները եւ վստահորեն նայում դեպի արժանի ապագան: Մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ Ձեզ’ Լեոնիդ Խարիտոնի, եւ հարավ-օսական ողջ ժողովրդին հոբելյանի առթիվ:
Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում