Միշել Օբաման դուստրերի հետ ներկա Է եղել Բրոդվեյի ներկայացմանը
Նմանատիպ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի՝ Մալիայի եւ Սաշայի հետ ներկա Է եղել Բրոդվեյի «Բաունտիֆուլի գնացքները» հանրահայտ ներկայացմանը: Ինչպես օգոստոսի 25-ին հաղորդել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, դահլիճը նրանց դիմավորել Է բուռն օվացիայով:
Շոուից հետո բոլոր երեքն Էլ գնացել են հետնաբեմ: Այնտեղ նրանք զրուցել են ամերիկացի հռչակավոր դերասանուհի Սիսելի Թայսոնի հետ, որն այս տարի «Թոնի» հեղինակավոր մրցանակի Է արժանացել ներկայացման մեջ կնոջ լավագույն դերի համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Միշել Օբաման Նյու Յորք Է ժամանել ոչ միայն թատրոն գնալու համար. առաջին տիկինն անցկացրել Է մի շարք միջոցառումներ ի պաշտպանություն իր նախաձեռնած «Եկեք շարժվենք» արշավի, որը նպատակամղված Է ճարպակալման դեմ պայքարին: Առաջին տիկինը հետեւում Է իր կազմվածքին. նա խոստովանել Է, որ առավոտյան 5-ին մազանք Է անում, իսկ ուղեւորությունների ժամանակ հետը ցատկապարան Է վերցնում, թեեւ վնասակար կերակուր Էլ Է սիրում, օրինակ՝ կարտոֆիլ-ֆրի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում