Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան

Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Հունվարի14-ը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Պանթեոն են այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։

Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում