14.1 C
Yerevan

ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա։

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Մենք կոչ ենք անում Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- նշել է ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այն տևել է 1,5 ժամ։

Հայկական և թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունները հանդիպման վերաբերյալ ասել են, թե այն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։

ՀՀ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է, որ «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ...