15.1 C
Yerevan

ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար: Բացի այդ, տանկիստները կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները փակ կրակային դիրքերից մինչև 6 կմ հեռավորության վրա:

Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում:

Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում:

Զորամասերի տանկային դասակների մարտական ներդաշնակեցումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվար:

spot_imgspot_img