ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունների կազմակերպիչները ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը, որպեսզի թուլացնեին Ռուսաստանի դիրքերը։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։
Նրա խոսքերով, Ղազաստանի իրադարձությունները անկախ պետության ներքին գործերին արտաքին միջամտության փորձեր էին։
«Բացի այդ, վտանգները, որոնց բախվեց Ղազախստանը, ընդհանուր են հետխորհրդային բոլոր երկրների համար»,-նշել է Լուկաշենկոն։
Ղազախստանի ներքին գործերին միջամտության փորձն ամրագրված է ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը այդ գործողություններն անվանել է ահաբեկչական և կրիմինալ բնույթի, որոնք կառավարվել են արտասահմանյան կենտրոններից։