Նազարբաևը վաղուց է մահացել և հուղարկավորված է․ Ժիրինովսկի

Նազարբաևը վաղուց է մահացել և հուղարկավորված է․ Ժիրինովսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վաղուց է մահացել և հուղարկավորված է։ Քաղաքական գործիչն այս մտքին է հանգել այն պատճառով, որ Նազարբաևը վաղուց չի հայտնվում հասարակության առջև։ Ժիրինովսկին Նազարբաևի հնարավոր ճակատագրի մասին կիսվել է «Комсомольская правда» ռադիոյի եթերում։

«Ես կարծում եմ նա վաղուց է մահացել և արդեն հուղարկավորված է։ Մուսուլմանները հուղարկավորում են նույն օրը։ Ողջ լինել, բայց այսպես թաքնվել և ոչինչ չասե՞լ, բացառվում է»,-ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին բացատրել է, որ արևելքում դա նորմալ երևույթ է։ Քանի որ ժողովրդական լայն զանգվածները դուրս էին եկել նախկին առաջնորդի դեմ, Նազարբաևից կարող էին ազատվել։

Ավելի վաղ Лентой.ру-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել նաև քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը։ Նրա կարծիքով, Ղազախստանի առաջին նախագահի լռությունը ճգնաժամի ֆոնին, խոսում է այն մասին, որ նա մահացած է։

Քաղաքագետը նշել է, որ Նազարբաևի մահվան լուրն էլ ավելի կապակայունացնի իրավիճակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում