12.1 C
Yerevan

Հունաստանը չի պատրաստվում սահմանազատման հարցում զիջումներ անել Թուրքիային

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի ու Հունաստանի միջև:  

Նախորդ տարի Թուրքիայի ու Հունաստանի միջև այս և այլ վիճելի հարցերով վերսկսված տեխնիկական բանակցությունների ժամանակ, ըստ թուրքական մամուլի, հունական կողմը պատրաստակամություն էր հայտնել իր հավակնությունները 12-ից նվազեցնել 10 մղոնի:

Նշվում է, որ Հունաստանի նախկին փոխարտգործնախարար Հրիստոս Ռոզակիսի՝ Անկարային արած այս առաջարկներն այլևս ուժի մեջ չեն, և Աթենքը կրկին պնդելու է Էգեյան ծովում իր տարածքային ջրերի սահմանները Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով սահմանված 12 մղոն առավելագույն հեռավորությամբ տարածելու վրա:

Սա կարող է հույն-թուրքական լարվածության հերթական սրման պատճառ դառնալ, քանի որ թուրքական կողմը պնդում է, որ Հունաստանի մտադրության կյանքի կոչման դեպքում լրջորեն կտուժեն իր ծովային ուղիները: Թուրքիան տարիներ շարունակ խոչընդոտում է Աթենքի՝ տարածքային ջրերը 12 մղոնի վրա տարածելու մտադրության իրագործմանը:

Խնդիրը սրվել էր հատկապես 1995-ին, երբ տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա տարածելու մասին Հունաստանի հայտարարությունը թուրքական կողմը որակեց որպես «casus belli»` պատերազմ հայտարարելու առիթ, սակայն գործը դրան չհասավ:

Նշենք, որ եթե Աթենքի մտադրությունն իրականացվի, ապա Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կհասնի 72.8%-ի, իսկ թուրքականը 16.3%-ից կնվազի 9.27%:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...