Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է ձյուն

Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում