14.1 C
Yerevan

Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. նրա տունը նորից խուզարկել են․ «Հրապարակ»

Նմանատիպ

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն է իրականացվել, եւ ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։

Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։

Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում եւ Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել եւ այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img