Սիրիայում «Ան Նուսրայի ճակատն» ստանձնել Է Համայի նահանգապետի սպանության պատասխանատվությունը
Նմանատիպ
Սիրիայում «Ան Նուսրայի ճակատ» խմբավորումը, որը կապված Է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ, ստանձնել Է ահաբեկչական այն գործողության պատասխանատվությունը, որի զոհ Է դարձել Համայի նահանգապետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Նահանգապետ Անիս Աբդառազակ Նայիմը զոհվել Է նախօրյակին, երբ ականապատված ավտոմեքենան պայթեցվել Է նրա ավտոշարասյան ճանապարհին: Ահաբեկչության զոհ են դարձել եւս յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխաներ:
«Թվիթեր»-ի իրենց ակաունտում իսլամիստները հայտարարել են, որ ահաբեկչությունը կազմակերպել են իրենց կողմից ձեռնարկված «Ակն ընդ ական» գործողության շրջանակներում:
Մայիսի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սիրիական «Ան Նուսրայի ճակատ» խմբավորումը, որը կռվում Է սիրիական ընդդիմության կողմում, ներառել Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում