Էրդողանը կարող է Զելենսկուն «երկնքից իջեցնել ներքև»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times․am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 3-ին Կիև այցելելու ժամանակ կարող է ուկրաինացի իր գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն «երկնքից իջեցնել ներքև»։ Թուրքիայի նախագահի նման մտադրությունների մասին «Лентой.ру»-ի հետ զրույցում պատմել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը։
Նրա խոսքերով, Էրդողանը կփորձի ցրել Ուկրաինայի նախագահի իլյուզաները և կբացատրի նրան «իրական իրավիճակը»։
«Առաջինը, Ուկրաինային երբեք չեն ընդունի ՆԱՏՕ։ Երկրորդը, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսվի իրական պատերազմ, ապա ՆԱՏՕ-ի ոչ մի զինվոր չի կռվի հանուն Ուկրաինայի»,-նշել է Ունալը։
Բացի այդ, Էրդողանը կարող է անդրադառնալ նաև Ղրիմին։ Թուրք պրոֆեսորի կարծիքով, Կիևը կարող է մոռանալ Ղրիմի ստատուսի մասին և փորձի կենտրոնանալ միայն Դոնբասի ինտեգրացիայի վրա։
«Նման խոսքեր, եթե գալիս են ՆԱՏՕ-ի անդամ երկրից, ում բանակը ալյանսում երկրորդն է ԱՄՆ-ից հետո, կարող է որոշ ազդեցություն ունենալ Ուկրաինայի վրա»,-ենթադրել է Ստամբուլի պրոֆեսորը։
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, որոնք տրամադրում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ, կարող են սաբոտաժի ենթարկել Անկարայի ջանքերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում