Մոտ օրերս կլսեք իմ արձագանքը Փաշինյանի հայտարարությունների մասին. Սերժ Սարգսյան․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Times․am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին հարցին.
«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին» , – ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ, Սերժն Սարգսյանը պատասխանել է.
«Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում