ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա՝ ՌԴ-ի հետ տարաձայնությունների ֆոնին
28/01/2022 21:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Times․am: ԵՄ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է բրիտանական Financial Times թերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը կայցելի Բաքու, որի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովի ու բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաեւի հետ:
Ինչպես ընդգծել է պարբերականը, Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման շուրջ բանավեճերն ակտիվացել են Ուկրաինայում իրադրության պատճառով Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածության ֆոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում