Կիևի ապաստարանում գործում է գիշերային ակումբ․ տեսանյութ

Կիևի ապաստարանում գործում է գիշերային ակումբ․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Times․am: Կիևի կենտրոնական փողոցներից մեկի շենքի նկուղում, որտեղ նախագծի համաձայն տեղակայված է ապաստարանը, գործում է գիշերային ակումբ։ Այս մասին հայտնում է СТБ հեռուստաալիքը։

Լրագրողները որոշել են այցելել այնտեղ, որտեղ մարդիկ պետք է թաքնվեն «ռուսական ներխուժման դեպքում»։ Այցելելով ապաստարան, որը նշված է Կիևի քաղաքապետարանի տրամադրած քարտեզում, նրանք քաղաքացիական պաշտպանության ապաստարանի փոխարեն հայտնաբերել են խանութներ, դեղատուն և գիշերային ակումբ։

Ակումբի անվտանգության աշխատակիցը վստահեցրել է, որ վտանգի դեպքում առանց խոչընդոտի ներս կթողնեն բոլոր ցանկացողներին։

Ավելի վաղ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլյուչկոն «Настоящее время» ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ քաղաքային իշխանությունները մշակել են հստակ ծրագիր, Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում։ Նա պատմել է, որ առանձնացրել են ապաստարանների ցուցակը, որոնք գտնվում են քաղաքային տարբեր օբյեկտների մոտակայքում։ Քաղաքապետի խոսքով, գլխավոր վայրը, որտեղ կարող են թաքնվել մարդիկ, Կիևի մետրոպոլիտենն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում