Բրիտանիայում կանխագուշակել են Պուտինի «աղետալի մասշտաբների» սխալը

Բրիտանիայում կանխագուշակել են Պուտինի «աղետալի մասշտաբների» սխալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Times․am: Բրիտանական The Telegraph թերթի հեղինակ Քոն Քաֆլինն իր հոդվածում կանխագուշակել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «աղետալի մասշտաբների» սխալ կատարել, եթե որոշի հարձակվել Ուկրաինայի վրա։

Հոդվածագրի խոսքերով, Ուկրաինա ներխուժումը կվերածվի աղետի, այնպիսին, ինչպիսին Խորհրդային Միության ներխուժումն էր Աֆղանստան։

Հոդվածում Քաֆլինը մեջբերում է Mi6 հետախուզության գաղտնի ծառայության նախկին ղեկավար Ալեքս Յանգերի կարծիքը, համաձայն որի, Ռուսաստանի նախագահը բարձր խաղադրույթներով պոկեր է խաղում Արևմուտքի հետ, և խաղաքարտերի ոչ ճիշտ խաղարկումը կարող է հանգեցնել լուրջ սխալների։ 

Լրագրողը նաև նշել է, որ եթե Արևմուտքն ունենա հաստատակամություն, իսկ Մոսկվան շարունակի առաջ մղել պահանջներ, որոնք անհնար է բավարարել, ապա Ռուսաստանը կմտնի փակուղի, և այլ ճանապարհ չի մնա Ուկրաինայի վրա հարձակվելուց բացի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում