ԶՈւ մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության հիմնական խնդիրը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում են եղել պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակին եւ ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստմանը վերաբեր ող հարցեր:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը, ինչի արդյունավետ իրականացման ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ ԼՂՀ կառավարությանը:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Նախագահը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ ապահովել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում